05/11/2013 20:55
Ամուր ամուսնությունը երկարացնում է կյանքը
Ամուսինների վեճերը սրտի հիվանդությունների պատճառ են դառնում: Այս մասին նախազգուշացնում են Լոնդոնի համալսարանի գիտնականները: Բրիտանացի հետազոտողները այս անգամ փորձել են պարզել, թե ովքեր են ավելի երկար ապրում՝ ամուրիները, թե ամուսնացածները:
Եզրակացությունների համար գիտնականները հետազոտել են 9 հազար մարդու:
Հետազոտության արդյունքները զարմացրել են գիտնականներին: Ընտանիք, հարմարավետ ու խաղաղ տուն ունեցող մասնակիցների մոտ սրտի հետ կապված խնդիրներ ունենալու հավանակությունը ցածր է եղել 34 տոկոսով: Նաև պարզվել է, որ ամուսնացած անգլիացիները հազվադեպ են անգինայով հիվանդանում:
Գիտնականների եզրակացությունները հաստատել է նաև բժշկական վիճակագրությունը:
Բրիտանիայում ամուսնացած կանայք 3 անգամ քիչ են սրտի կաթված ունենում: Նույնը կարելի է ասել նաև տղամարդկանց մասին: Բավական է զույգը բաժանվի և ամուսինների մոտ արյան շրջանառութունը խախտվում է 40 տոկոսով: