05/11/2013 19:51
Վրեժ Զատիկյանը ոստիկանությունում է. Չգիտեմ՝ ինչ է լինելու հետո
Երևանի կենտրոնում այսօր բախում է տեղի ունեցել ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի հետևանքով 20-ից ավելի մարդիկ բերման են ենթարկվել ոստիկանություն:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստ Վրեժ Զատիկյանը նշեց, որ այս պահին գտնվում է ոստիկանության բաժանմունքում:
«Ես գոռացի և ինձ էլ մի քանի հոգու հետ բերման ենթարկեցին: Այժմ ուղղակի սպասում ենք, դեռ չգիտենք՝ ինչ է լինելու հետո»,-ասաց նա:
Նաև նաև նշեց, որ իր հետ բերման են ենթարկել նաև մոտ 20 հոգու:
Նախորդող հրապարակում՝ Ոստիկանություն. 20 մարդ բերման է ենթարկվել, կան տուժածներ