Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը

06/11/2013 20:59

Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը


Aysor.am-ի նոր շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել: Բայց կան մարդիկ, ովքեր այդպես էլ չեն հասցնում լսել ցանկալի վճիռը: Նրանցից էր զինծառայող Հայկ Մովսիսյանը:

Գործի պատմությունից

2011 թ. օգոստոսի 3-ին Հայկ Մովսիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ լինելով զինծառայող, սափրվելու սայրով վնասվածքներ է հասցրել իրեն ձախ նախաբազկի շրջանին, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

2012 թ. նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հ. Մովսիսյանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

 

Նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Հայկ Մովսիսյանին ԼՂՀ քննչական մեկուսարանի խցում մահացած են գտել:

2013 թ. ապրիլի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը հետմահու անմեղ ճանաչեց և հանցակազմի բացակայության հիմքով արդարացրեց զինծառայող, շարքային, 1993 թ. ծնված Հրազդանի բնակիչ Հայկ Մովսիսյանին:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործում առկա են այնպիսի փաստական տվյալներ, որոնք վկայում են Հայկ Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության մասին, ինչն անտեսվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
Այսպես. ՀՀ ՊՆ Կենտրոնական Ռազմաբժշկական Հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 2-ի թիվ 1445 որոշման համաձայն. Հայկ Արտավազդի Մովսիսյանը «Օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտթացիոն դեկոմենսացիա` սուիցիդի փորձով» ախտորոշմամբ, պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, սակայն վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը, անտեսել են այդ հանգամանքը և վերջինիս նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը չի դադարեցվել:

Հայկի մայրը` Հեղինե Պետրոսյանը որդու մահվանից հետո շարունակում է պայքարը` պնդելով, որ իրեն ճանաչեն Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ, քանի որ իր որդին ինքնասպան չի եղել:

Հ. Պետրոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ նա այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նրա պաշտպան Արթուր Սաքունցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հ. Պետրոսյանին իրավահաջորդ չճանաչելը ինքը համարում է հանցագործության կոծկման շարունակություն:

«Բազմաթիվ դիմում-բողոքներով նրան տուժողի իրավահաջորդ չեն ճանաչում այն պատճառաբանությամբ, որ նախաքննության որևէ ապացույց ձեռք չի բերվել քրեական օրենսգրքով չթույլտրված արարքով Հայկ Մովսիսյանին անմիջականորեն բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառելու վերաբերյալ, Հայկ Մովսիսյանը չի կարող տուժող ճանաչվել, իսկ Հ. Պետրոսյանը` տուժողի իրավահաջորդ: Սակայն Հ. Պետրոսյանին տուժողի իրանահաջորդ չճանաչելը որակում եմ հանցագործության կոծկման շարունակություն, իսկ հանցագործությունը Հ. Մովսիսյանի սպանությունն է»,- ասաց Ա. Սաքունցը:

Ա. Սաքունցի խոսքով` այն, որ նախաքննություն իրականացնող մարմինը Հ. Մովսիսյանին կյանքից զրկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժողի իրավահաջորդներին զրկել է քրեական գործին մասնակցելու ապացույցներ, առարկություններ, միջնորդություններ ներկայացելու իրավունքից, համադրելով Հ. Մովսիսյանի մոր ձեռքի տակ եղած լուսանկարների հետ՝ կարելի է ենթադրել, որ դա սպանություն է:

«Հ. Պետրոսյանը բազմիցս դիմում-բողոքներ է ներկայացրել` որդուն զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ թույլ տրված խախտումների մասին, դիակի վրա եղած խոշտանգման հետքերի մասին, խնդրել է որդու մահվան հանգամանքները պարզել, գործով թույլ տրված խախտումները վերացնել, ինչպես նաև իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու և վարույթում ներգրավվելու մասին: Սակայն դրանք, ըստ էության, պատասխաններ չեն ստացել:

2013 թ. հունիսի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ևս դիմում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն Հ. Մովսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու, Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչվելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում տրամադրելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է պատասխան, որ նախաքննության որևէ ապացույց ձեռք չի բերվել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով Հայկ Մովսիսյանին անմիջականորեն բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառելու վերաբերյալ, Հայկ Մովսիսյանը չի կարող տուժող ճանաչվել, իսկ Հ. Պետրոսյանը` տուժողի իրավահաջորդ:

Այնուհետև Հ. Պետրոսյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Ա. Բաբայանի 2013թ. հունիսի 5-ի որոշումը վերացնելու և տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին:

2013 թ. հուլիսի 16-ին դատարանը մերժել է ներկայացված դիմումը այն պատճառաբանությամբ, որ Հ. Պետրոսյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բաբայանի կայացրած որոշումը չի բողոքարկվել վերադաս դատախազին, այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը:

Դատարանի որոշումը ստանալուց հետո՝ 2013թ. հուլիսի 17-ին, Հ. Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ներկայացրվել է դիմում` հարուցված քրեական գործով Հեղինե Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին:

2013 թ. հուլիսի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի մերժել է տուժողի իրավահաջորդ ճանաչման դիմումը` պատճառաբանելով, որ «Հեղինե Պետրոսյանը նույն պահանջով նույնաբովանդակ դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը նաև 2013թ. մայիսի 29-ին, որի քննարկման արդյունքում 2013թ. հունիսի 5-ին կայացվել է «պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշում, միարժամանակ հայտնել է, որ Հեղինե Պետրոսյանը նշված որոշումը բողոքարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որն էլ 2013թ. հունիսի 16-ին որոշմամբ դատարանի կողմից մերժվել է:

2013թ. օգոստոսի 16-ին իմ կողմից ներկայացրել է դիմում-բողոք ՀՀ գլխավոր դատախազություն պահանջելով վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Մ. Բաբայանի 05.06.2013թ. պահանջի լուծումը հետաձգելու և միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը, և պարտավորեցնել վերջինիս իր վարույթում քննվող քրեական գործով Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ:

2013թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ դիմում-բողոքը ներկայացվել է քրեադատավարական օրենքով սահմանված կարգի խախտմամբ, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դիմողը իրավունք ունի իրեն դատավարության մասնակից ճանաչելուց հրաժարվելու կամ այդ պահանջի լուծումը հետաձգելու մասին որոշման պատճենը ստանալուց 5 օրյա ընթացքում համապատասխան մերժումը բողոքարկել դատարան»,- ասաց նա:

Հարցին` ու՞մ էր ձեռնտու այս գործի կոծկումը, Ա. Սաքունցը նշեց. «Քանի որ սյուն գործով թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ` մասնավորապես Հ. Մովսիսյանը անհիմն կերպով դատապարտվել է, այսինքն ինքը տվյալ հանցագործության կատարման սուբյեկտ չի համարվել, հետևաբար պետական մարմնինները իրենց կողմից թույլ տրված անօրինականությունը կոծկելու համար կարող էին գնալ այդ քայլին»:

Ա. Սաքունցի խոսքով` արդարացման դատավճռից հետո էլ մի շարք հարցեր անպատասխան են մնացել.

«Քանի որ տուժողի իրավահաջորդները քրեական գործի մասնակցության իրավունք չեն ստացել, հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ տեղեկություն հայտնի չէ, անհայտ են մահվան հանգամանքները, վկաների ցուցմունքները, փորձաքննությունների եզրակացությունները, մեղադրվողների տվյալները, անհասկանալի է այն հանգամանքը, թե հանրապետության գլխավոր դատախազության կողմից ինչ հանգամանքներում է իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի արդյունքում կայացված արդարացման դատավճռից հետո որոշումը բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան: Ինչպես նաև` անհայտ է ԼՂՀ քննչական մարմնում հարուցված և այնտեղ քննվող քրեական գործի հանգամանքները»:

Ա. Սաքունցը հավելեց, որ իրենք այս գործով պատրաստվում են առանց ներպետական դատական ատյանները սպառելու` դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Նախորդող հրապարակում` Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

 

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ Այսօր, 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում Այսօր, 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Այսօր, 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի Այսօր, 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի Այսօր, 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան Այսօր, 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել

Տվյալ բաժնի վերջին նյութերը