06/11/2013 16:31
Քիմ Քարդաշյանը մանկական հագուստ կարտադրի
Երիտասարդ մայրիկ Քիմ Քարդաշյանը որոշել է մանկական հագուստի արտադրությամբ զբաղվել: Հավաքածուի ստեղծման հարցում Քիմին ներշնչել է դուստրը՝ Նորթ Ուեսթը:
Քիմը կարել չգիտի, բայց փոխարենը նրա համար պրոֆեսիոնալների խումբ է աշխատում:
Իրական շոուների աստղը իր նոր զբաղմունքը կյանքի նոր փուլ է համարում, որը տեղի է ունենում դստեր շնորհիվ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քիմը նույնիսկ այս հավաքածուով փորձում է ուշադրություն հրավիրել իր ոճին, դեռևս դժվար է պատկերացնել թե ինչպիսի հագուստ կառաջարկի փոքրիկ հաճախորդներին:
Քիմն իր դստեր համար ընտրում է պարզ հագուստներ: