06/11/2013 16:11
Ռուսները տուգանել են ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի երաժիշտներին
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը տուգանել է ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի 9 երաժիշտներին առանց թույլտվության աշխատելու համար: Խումբը տուգանվել է Սարատովում նոյեմբերի 2-ի համերգի պատճառով:
Ինչպես փոխանցում է ria.ru-ն, միգրացիոն ծառայության աշխատակիցները անակնկալ ստուգում են անցկացրել «Կրիստալ» համալիրում, որտեղ անց էր կացվում «Օկեան Էլզի» խմբի համերգը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի տարածքում երաժիշտներն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար թույլտվության փաստաթղթեր չունեն:
Տուգանվել են նաև համերգի կազմակերպիչները՝ արտասահմանցի ներգաղթյալներին անօրինական աշխատանքի մեջ ներգրավելու համար: Արդյունքնում երաժիշտները 18 հազար, իսկ կազմակերպիչները 225 հազար ռուբլի են վճարել միգրացիոն ծառայությանը: