06/11/2013 09:37
Կրկին ուշացնում են քաղաքացիների թոշակը
Թեև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար հրապարակավ ներողություն խնդրեց, այնուամենայնիվ, մինչ օրս՝ արդեն նոյեմբերի թոշակների բաշխման գործընթացում թերությունները դեռ չեն շտկվել. ոչ միայն նախօրեին, այլև երեկ «Հայփոստի»՝ Երևան քաղաքի բազմաթիվ բաժանմունքներում թոշակառուների մեծ հերթեր էին գոյացել:
Երեկ «Ժողովուրդի» խմբագրություն զանգահարած 74-ամյա Էմմա Խնկոյանը զայրացած պատմել է. «Թոշակ ստանալու հերթի մեջ մի կնոջ շաքարն էր բարձրացել, մյուսի՝ ճնշումը: Բալի՛կ ջան, հասկացե՛ք, մեղք է էս ժողովուրդը, մեղք»: