07/11/2013 12:53
Արգիշտի Կիվիրյանը չի բացառում, որ իրեն կկալանավորեն
Փաստաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին այսօր հրավիրել են ՀՔԾ` հարցաքննության: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ամեն ինչ կարելի է սպասել այս համակարգից:
«Ինձ հրավիրել են որպես մեղադրյալ: Հավանական է, որ իմ նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանավորումը, որևէ բան չեմ բացառում»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ իրեն հայտնի չէ, իրեն նոր մեղադրանք կառաջադրեն, թե ոչ:
Հիշեցնենք, որ ոստիկանների և «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի միջև Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ի միջադեպի փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն:
Նախորդող հրապարակում` Արգիշտի Կիվիրյան. Ուզում են պարզել, արդյոք ե՞ս եմ կծել ոստիկանին
Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ
Քրեական գործ՝ Արգիշտի Կիվիրյանի դեմ
Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել. Նա նշում էր «Կրակոտ դդում» տոնը