07/11/2013 09:24
Ձվի գինը բարձրացել է 38.4 տոկոսով
Ապրանքների, հատկապես առաջին անհրաժեշտության պարենամթերքի շեշտակի թանկացման մեջ օբյեկտիվ պատճառներ և տրամաբանություն պետք չէ փնտրել, եթե չհամարենք, որ առավելագույն շահույթներ կորզելու տրամաբանությունը ևս տրամաբանություն է` գուցե ամենամոտիվացիոնը հայկական բիզնես աշխարհում: Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատ. ձվի գինը բարձրացել է 38.4 տոկոսով: Ձուն, այսպիսով, առաջին անհրաժեշտության պարենամթերքների շարքում ամենաշատ թանկացած մթերքն է: Այս մասին գրել է «Հրապարակը»:
Ձվի մեծ պահանջարկի պայմաններում մեր գործարաններն արտադրությունն ավելացնելու փոխարեն նախընտրում են ներմուծել: Փոքր-ինչ տարօրինակ է նաև, որ ձվի արտադրությամբ զբաղվող գրեթե բոլոր խոշոր կազմակերպությունների անուններն առկա են նաև ձու ներմուծող կազմակերպությունների ցանկում:… Միաժամանակ անհարմար է, որ երկրում պարենային առաջին անհրաժեշտության այնպիսի մթերքի արտարդրություն, որպիսին ձուն է, հնարավոր չէ բավարար կազմակերպել: