08/11/2013 10:14
Հանրայինի ռուս պրոդյուսերն ու ռեժիսորը հեռացվել են աշխատանքից
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, աշխատանքից հեռացվել են Հանրային հեռուստաընկերության ռուս պրոդյուսերն ու ռեժիսորը: Նրանց նշանակման մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սակայն նրանց աշխատանքից ազատելու պատճառը, թերթի տեղեկություններով, ոչ թե այդ աղմուկն էր, այլ նշված անձանց անորակ աշխատանքը:
Ըստ որոշ տեղեկությունների` նրանք երկու մլն դրամ արժողությամբ անոնս են նկարահանել Հանրայինի համար, որը սակայն շատ անորակ է եղել: