08/11/2013 16:10
Դատախազությունում նոր նշանակումներ են կատարվել
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել պետական շահերի պաշտպանության վարչության պետի պարտականությունների կատարումը: Այս մասին հատնում են դատախազության լրատվական ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն: