08/11/2013 09:20
Ամսական 100 հազար դրամ՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին մասնակցելու համար
Օրեր առաջ գյուղատնտեսական քոլեջ են այցելել ԲՀԿ- ական մի քանի ակտիվիստներ և որոշ ուսանողների հետ «կոնֆիդենցիալ» զրույց ունեցել՝ ասելով, որ ամսական հարյուր հազար դրամ են տալիս, ուզում ես՝ մենակ դու ծախսիր, ուզում ես՝ կիսվի, «բայց երբ ասենք՝ միտինգ է, համերգ է, ժողով է, միջոցառում է, պետք է գաս՝ 5 հոգի հետդ վերցրած»:
«Հրապարակը» հիշեցնում է, որ այսօր Արարատում տեղի է ունենալու ԲՀԿ նախընտրական հանրահավաքը, որը սկզբում նախատեսում էին անել նույն հրապարակում, որտեղ ՀՀԿ-ն է հանրահավաք անելու, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրահավաքի տեղակայումն ու նշանակությունը փոքր-ինչ փոխվել են. անելու են բակային հավաք և հրապարակի մյուս հատվածում: