08/11/2013 18:23
Մաշտոցի պողոտայի դեպքերից հետո ձերբակալվածներից 6-ը ազատ են արձակվել
Նոյեմբերի 5-ին, ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ, որոնցից 20-ը ձերբակալվել էին:
Ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են` ձերբակալվածներից ևս 6-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Մկրտչյան Դավիթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Վահե:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Նսխերդեղ հրապարակումներ՝ Ոստիկանություն. 20 մարդ բերման է ենթարկվել, կան տուժածներ
Մաշտոցի պողոտայի միջադեպի գործով հարուցվել է քրեական գործ