09/11/2013 13:17
Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից
«Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից: Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել ինքը` Խզմալյանը:
Խզմալյանը գրել է. «Հենց նոր ծանուցագիր ստացա ոստիկանությունից, պահանջով նոյեմբերի 19-ին ժամը 3:20 ներկայանալ վարչական դատարան` 182 հոդվածի մեղադրանքով:
Սա Կոիտաս 5-ի գործն է: Անցյալ տարի ինձ մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեև պուրակի ապօրինի շինությունները ապամոնտաժվեցին: Հիմա էլ մի դատարանը կանգնեցնում է Կոմիտաս 5-ի շինարարությունը, մյուսը վարույթ է շարունակում այդ շինարարությունը կանգնացնելու պահանջողների դեմ:
«Да здравствует наш советский суд, самый гуманный суд в мире!»»: