09/11/2013 10:04
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ կլինի դեկտեմբերի 15-ին
Արդարադատության նախկին նախարար, ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Գևորգ Դանիելյանը «Ժամանակին» տեղեկացրել է, որ դեկտեմբերի 15-ին Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը պետք է ավարտված լինի: Նա թերթին հայտնել է, որ այդ նախագիծը կքննարկվի հանձնախմբի բոլոր անդամներով, ու այն կներկայացվի հաջորդ փուլին: Թե հաջորդ փուլը, որն է՝ պարոն Դանիելյանը չի ցանկացել մանրամասնել:
Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ պատրաստելու համար ստեղծված հանձնաժողովն այս փուլում քննարկում է ստացած առաջարկները: Այն այժմ գաղտնի է պահվում, թե ինչ բնույթի առաջարկներ են ստացել, կամ ովքեր և որ գերատեսչություններն են ներկայացնում այդ առաջարկությունները: