12/11/2013 10:33
Պարարվեստի քոլեջի տնօրենն ուսանող է ծեծել. Նա հեռացվել է աշխատանքից
Քիչ առաջ Aysor.am-ին հայտնի դարձավ, որ երեկ գիշերը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հեռացման հրաման է ստորագրել: Նա աշխատանքից ազատել է Երևանի Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանին:
Ըստ մեր տեղեկությունների` նախարարի այսքան հրատապ որոշման հիմքը եղել է ուսումնարանում օրերս տեղի ունեցած միջադեպը, որի մասին նախարարին տեղեկացվել է ոչ թե ուսումնարանի աշխատակազմի, այլ սաների ծնողների կողմից:
Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած միջադեպի ժամանակ Գևորգյանը ծեծել է ուսանողին: Ծնողները վրդովված հավաքվել ու գնացել են նախարարի մոտ: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, Գրիգորյանը իր պաշտոնավարման 2.5 տարիների ընթացքում հաճախ է հայտնվել նման պատմությունների մեջ:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանի հետ կապված ուշագրավ միջադեպ դեռ 2010 թվականին ներկայացրել էր նաև «168 ժամը»: