12/11/2013 09:23
Մսի ներմուծումը նվազել է 1700 տոննայով
Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում խոզի և տավարի մսի ներմուծումը Հայաստան անցած տարվա համեմատ նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով: Այդ նույն ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալը չի ավելացել:
«Դա նշանակում է, որ մսի սպառումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 տոկոսով: Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել: Ուրեմն, մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով՝ բնակչության նվազում և բնակչության գնողունակության անկում»,- գրել է «Հայկական ժամանակը»: