12/11/2013 10:03
ԲՀԿ-ն աղաղակում էր ընտրախախտումների մասին, բայց որևէ բողոք չի ներկայացրել
Կիրակի օրը Արարատում տեղի ունեցած քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իր ողջ կազմով աղաղակում էր ընտրախախտումների մասին, բայց երեկ, մինչև ժամը 18:00-ն ոչ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, ոչ էլ վերահաշվարկի որևէ դիմում չներկայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա, ԿԸՀ նախագահի խոսքով, և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, և ԿԸՀ-ին սահմանված կարգով ևս որևէ դիմում չի ներկայացվել: