12/11/2013 10:15
Լիլիթ Գալստյանը փորձում է «իշխանափոխություն» անել ՀՅԴ-ում
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Լիլիթ Գալստյանը փորձում է «իշխանափոխություն» անել ՀՅԴ-ում: Անցած շաբաթ կայացած ՀՅԴ Երևանի մարզային 17-րդ ժողովում, որին մասնակցել են 60 պատվիրակներ, քննարկվել են ՀՅԴ ներսում տիրող իրավիճակն ու անելիքները:
«Դատելով ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի տարածած հաղորդագրությունից, այստեղ արմատական տրամադրված կազմ է հավաքվել, որ «գնահատականներ է տրվել ՀՀ Աժ, ՀՀ Նախագահի և Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, վերջինիս պատճառներին և հետևանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին» և «հաստատել է իր հանձնառությունն ու պատասխանատվությունը ՀՅԴ նկատմամբ երևանցիների վստահությունն ամրացնելու» ուղղությամբ: ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Լիլիթ Գալստյանը»: