12/11/2013 15:05
Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հետ կապված անփոփոխ է
Ռուսաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված չի փոփոխվել և դա սկբզունքային դիրքորոշում է: Այդ դիրքորոշումը բազմաթիվ անգամ տեղ է գտել ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած հայտարարությանն հետ կապված հարցմանն ի պատասխան ասված է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է հիշեցնել նաև Ռուսաաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների այս տարվա հունիսին Լոհ-Էրնում արված հայտարարության մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունները կարող են տարածաշրջանի բնակչությանը համար աղետալի հետևանքներ ունենալ: