12/11/2013 17:52
Հայ գործարարը Մոսկվայում վեց մարդու սպանություն է պատվիրել
Մոսկվայի քրեական հետախուզությունը ձերբակալել է «Եվրոկոմպլեքս» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ստեփան Անանիկյանին, ում կասկածում են 6 մարդու սպանություն պատվիրելու մեջ: Այս մասին գրում է Lifnews-ը, նշելով, որ Անանիկյանը պատվիրել է իր այն հարազատների ու բարեկամների սպանությունները, ում կասկածել է իր որդու` Քրիստ Անանիկյանի սպանության հետ կապ ունենալու մեջ:
Ոստիկանները երկու ամսից ավել հետևել են Ստեփան Անանիկյանին և ձերբակալել նախօրեին:
Ընդ որում, վեցից երեք սպանության դեպքում Ստեփան Անանիկյանի մեղքն արդեն ապացուցված է:
Նշենք, որ 2008 թվականին Ստեփան Անանիկյանի որդուն` Քրիստ Անանիկյանին ալկոհոլ են խմացրել, հետո դաժանաբար ծեծել ու գցել են մեքենայի տակ: