13/11/2013 13:43
Լեդի Գագան ցավերի պատճառով մարիխուանա է օգտագործում
Լեդի Գագան պատրաստվում է նոր ալբոմ թողարկել: Երգչուհին խոստովանել է, որ սկավառակի աշխատանքների ժամանակ մարիխուանա է օգտագործել:
Թեև Գագան իր երկրպագուներից չի թաքցրել, որ որպես դոպինգ թմրանյութ է օգտագործել, սակայն փորձել է նաև արդարանալ:
Երգչուհին ասել է, որ «խոտը» օգնել է նրան ազդրի վիրահատությունից հետո վերականգնվել:
Երգչուհին ասել է, որ հեշտությամբ կազատվեր մարիխուանայից, եթե չլինեին անտանելի ցավերը: