13/11/2013 10:55
Հրաչյա Հարությունյանին ևս մեկ հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Նոր Մոսկվայում խոշոր վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանին մեղադրանք են առաջադրել նաև ՌԴ-ում աշխատանքի կեղծ վկայական օգտագործելու համար: Այս մասին գրում է «Երեկոյան Մոսկվա» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Հ. Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով` «Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան»: Այս հոդվածով առավելագույն պատիժը 7 տարվա ազատազրկումն է:
Այժմ այս մեղադրանքին ավելացել է 327 հոդվածի 3-րդ մասը` «Կեղծ փաստաթղթի օգտագործումը»: Հոդվածը նախատեսում է տուգանք, ուղղիչ աշխատանքներ կամ ազատազրկում մինչև 6 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Նոր Մոսկվայի մոտ խոշոր վթարը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 13-ին:
Նախորդող հրապարակում` Հայ վարորդի դուստրը. Քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հ.Հարությունյանի անցյալը