13/11/2013 17:47
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է
Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պագևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով: Այս մասին տեղեկացնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը։
«Հարգանքի և երախտագիտության խորը զգացումով եմ ընդունում այնպիսի մեծ պարգևը, ինչպիսին Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի շքանշանն է: Ցանկանում եմ, որ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն անընդհատ համալրվի օլիմպիական չեմպիոններով»,- նշել է Նիկիտա Սիմոնյանը: