14/11/2013 09:24
Արարատի մարզպետարանում կադրային ջարդը կշարունակվի
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային ջարդը:
Թերթի տեղեկություններով՝ երեկ մարզպետը աշխատանքից ազատել է իր օգնականին՝ Ֆերդինանդ Վարդանյանին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը փորձ է անում ազատվել իր նախորդի թողած ժառանգությունից, և մարզպետարանում նոր պաշտոնանկություններ են սպասվում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր մարզպետարանի առողջապահության վարչության պետը: