14/11/2013 16:41
Ամերիկացին ահազանգել է 911, քանի որ հարևանները հրաժարվել են խմել իր հետ
Ֆլորիդա նահանգի բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մեկ ժամվա ընթացքում երկու անգամ ահազանգել է 911 ու բողոքել իր հարևաններից, ովքեր հրաժարվել են խմել իր հետ: Այս մասին գրում է Opposing Views-ը:
Ոստիկանության հաշվետվությունում ասվում է, որ առաջին ահազանգից հետո ոստիկանները մեկնել են Ջեյմս Քոլլինսի բնակարան ու նրան բացատրել են` նման իրավիճակների կարգավորումը չի մտնում ոստիկանության իրավասությունների մեջ:
Չնայած դրան` մի քանի րոպե հետո Քոլլինսը ևս մեկ անգամ ահազանգել է 911 ու նորից բողոքել նույն հարցով: Ահա այս զանգից հետո էլ որոշվել է ձերբակալել նրան: Ջեյմս Քոլինսին մեղադրում են ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով ոստիկանություն կեղծ ահազանգ տալու մեջ: Նշենք, որ ձերբակալման օրը Քոլինսը նշել է իր 56-ամյակը:
Նշենք, որ նման զավեշտալի դեպքերի մեծամասնությունը տեղի են ունենում հենց Ֆլորիդայում:
«Ֆլորիդայի բնակիչ» արտահայտությունը Միացյալ Նահանգներում յուրահատուկ մեմ է դարձել: Թվիթերում անգամ «Ֆլորիդայի բնակիչ» կեղծանունով էջ է բացվել, որը տարածքում է նման պատմությունները: