14/11/2013 18:00
Քիմ Քարդաշյանի սիրելին նրա համար տուն կկառուցի անաղմուկ վայրում
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, թեև վերջերս են տեղափոխվել Լոս Անջելեսում գտնվող 11 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, բայց արդեն սկսել են նոր տուն փնտրել:
Այս շաբաթ զույգին նկարահանել են նոր տարածք դիտելու ժամանակ, որտեղ Քիմն ու Քանյեն պլանավորում են կառուցել իրենց տունը:
Ըստ որոշ գնահատականների՝ հողատարածքն արժե մոտ 10 մլն դոլար: Այն գտնվում է զույգի այժմյան տնից քիչ հեռու: Զույգը հավանաբար կվաճառի ներկայիս առանձնատունը, որը գնել է այս տարվա հունվարին:
Ըստ TMZ-ի՝ զույգը ցանկանում է տեղափոխվել անաղմուկ ու հանգիստ վայր, փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո Քիմն ու Քանյեն ցանկանում են առանձին լինել բոլորից: