14/11/2013 10:10
ԱԺ-ում Խաչիկ Հարությունյանին կփոխարինի Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան
Երեկ՝ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով:
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՕԵԿ-ում քննարկվել է Խ. Հարությունյանի հեռանալու հարցը, և արդեն հստակեցված է, թե ով է փոխարինելու նրան: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Խ. Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը:
Լ. Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: