15/11/2013 20:08
Գ. Լեպսը՝ հանցավոր խմբավորման հետ կապի ու դստեր ճակատագրի մասին (Տեսանյութ)
Երգիչ Գրիգորի Լեպսը հաստատել է, որ ծանոոթ է ոմն Վլադիսլավ Լեոնտևի հետ, ում անունը ԱՄՆ իրավապահները կապում են ռուսական խոշոր հանցավոր խմբավորումներից մեկի հետ:
Այս մասին երգիչը հայտարարել է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նրան ճանաչում եմ արդեն 30 տարի: Ծանոթացել ենք Սոչիում: Չանաչում եմ ևս 30 հազար մարդու, շփվում եմ նրանց հետ, բարևում եմ»,-ասել է Լեպսը ու ափսոսանք հայտնել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության մեղադրանքների հետ կապված այլևս չի կարող մեկնել ԱՄՆ:
«Ափսոս, մեծ երկիր է: Շատ հետաքրքիր է երաժշտության տեսանկյունից»,-պարզաբանել է երգիչը:
Գ. Լեպսը նշել է, որ անհանգստացած է դստեր ճակատագրով, քանի որ հոր անվան շուրջ պտտվող սկանդալի պատճառով կարող է զրկվել մուտքի արտոնագիր ստանալու հնարավորությունից: Լեպսը ասել է, որ դուստրը՝ Ինգան սովորում է Նյու Յուրքի կինոակադեմիայում:
Նա նշել է, որ իրավապահ մարմինները դեռ չեն անհանգստացրել Ինգային, սակայն Լեպսը կարծում է, որ երբ դուստրը վերադառնա Ռուսաստան ու փորձի մուտքի արտոնագիր ստանալ, կարող են մերժել:
Նախորդող հրապարակումներ՝ Գրիգորի Լեպսի անվան հետ կապված հանցավոր խմբում նաև հայի անուն է շրջանառվում
Ռուսաստանը Լեպսի հարցով բացատրություն է պահանջոմ ԱՄՆ-ից