15/11/2013 09:43
Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին կմասնակցեն ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները
Այսօր «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը: Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն են:
Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասել է. «Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում: Գալիս, լավ էլ քեֆ է անում»:
«Հրապարակի» փոխանցմամբ. հրավիրված են նաև պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, մշակութային իշխանամետ ներկայացուցիչներ: Հարսնացուն իրավաբանական կրթություն ունի, նրա ապագա ամուսինը համակուրսեցին է, հանրությանը ոչ հայտնի ընտանիքից: