16/11/2013 11:26
Հայաստանում կանցկացվեն Իսրայելի մշակույթի օրեր
Նոյեմբերի 16-22-ը Հայաստան կժամանի Իսրայելի Երուսաղեմի և սփյուռքի հարցերով նախարարության պատվիրակությունը: Մշակույթի օրերի մասնակից ստեղծագործական խմբի կազմում են երգիչներ Ա. Ռեզնիկովան, Վ. Բլայբերգը, Մ. Դվիրը, Մ. Բրիկմանը, «Վիզավի» պարային համույթը, «Ա. Կոչետկով» և «Լաբաստա» գործիքային համույթները:
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մշակույթի օրերի բացման գալա համերգը:
Հայաստանում Իսրայելի մշակույթի օրերի շրջանակում համերգներ են նախատեսվում նաև Վանաձոր և Գյումրի քաղաքներում. նոյեմբերի 19-ին, ժամը 17:00-ին Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում (ք. Վանաձոր), նոյեմբերի 21-ին, ժամը 17:00-ին Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում (ք. Գյումրի):