18/11/2013 10:15
Երկրաշարժ՝ Իրանի տարածքում
Նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 20.37-ին, ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 44.530:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: