19/11/2013 17:22
Սմարտֆոնը թույլ կտա ստուգել սննդի թարմությունը (Տեսանյութ)
Սննդի որակին հատուկ ուշադրություն դարձնողների համար հերթական նվերն է մատուցել Արիզոնայից Ռաֆայել Հուենգան, ով ստեղծել է Egg Minder գաջեթը: Այն թույլ է տալիս ստուգել, թե որքանով է, օրինակ, հավկիթը թարմ:
Գաջեթը միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում: Այն հուշում է, թե որքան է սնունդը մնացել սառնարանում և թույլ է տալիս ստուգել որակը: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:
Որպեսզի այն սկսի գործել, պարզապես պետք է միացնել սմարտֆոնին:
Մանրամասները՝ տեսանյութում: