19/11/2013 09:18
Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն: Ըստ նրա մտերիմների, վերջինիս պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա: Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարող գործի դնել, ինչպես նախկինում:
«Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլև խոցելի լինելով, և եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ և ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա փոխոստիկանապետերի վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը»,- գրել է «Հրապարակը»: