19/11/2013 10:07
Բեռներ չկան, ավտոները դատարկ են գալիս
Նոյեմբերին գործարար ակտիվություն է սկսվում: Սովորաբար հենց նոյեմբերին են աճում դրամական փոխանցումները, աշխուժանում են առևտուրն ու բեռնափոխադրումները: Այս տարի, սակայն, սպասված եռուզեռը բանկերի դրամարկղներում չկա, արտասահմանից փող ստացողների հերթերի բանկերի առաջ չեն գոյացել, իսկ Ռուսաստանից և Ուկրաինայից ապրանք ներմուծող վարորդները բողոքում են, որ վերջերս հաճախ ստիպված են լինում կիսադատարկ վերադառնալ Հայաստան:
«Անցյալ շաբաթ բեռնափոխադրողների շրջանում լուրեր տարածվեցին, թե Կրասնոդարից խոշոր ներմուծում կա: Սեփական բեռնատարներով բազմաթիվ ձեռներեցներ նետվեցին Կրասնորդար, հերթ կանգնեցին առաքմանը մասնակցելու համար, սակայն ապրանքային քանակը չբավարարեց: Արդյունքում «տակ տվողներ» շատ եղան: Այս մասին հայտնել է տրանսպորտային մի ընկերություն»,- գրել է «Հրապարակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: