19/11/2013 09:49
Կարապետիչը խոստանում է հեղափոխություն անել, եթե ժողովուրդը ոտքի կանգնի
«Իրավունքը» զրուցել է «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանի հետ:
- Դուք ժամանակին հայտարարել էինք, որ լքում եք քաղաքական արենան, կվերադառնա՞ք արդյոք նորից:
- Ես չէի էլ լքել այն: Ես չեմ հայտարարել նման բան:
- Իսկ պատրա՞ստ եք հեղափոխություն կատարել, ինչն այսօր կարծես մոդայիկ է դարձել:
- Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ես կլինեմ առաջին շարքերում, եթե ոչ`ուրեմն ոչ:
- Իսկ ժողովրդին առաջնորդ պետք չէ՞:
- Ես դա չեմ քննարկում, առաջնորդը որն է, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի առաջնային, այսքանից ավելի ոչինչ չեմ ասի: