19/11/2013 18:47
Վրաստանը Հայաստանին կվերադարձնի 500 տոննա վարակված կարտոֆիլը
Սադախլո անցակետով Հայաստանից 17 մեքենա` 467 տոննա կարտոֆիլ է տեղափոխվել Վրաստան: Այս մասին տեղեկացնում են apsny.ge կայքը:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկացմամբ` Սադախլո անցակետում բեռի նախնական զննման ժամանակ կարտոֆիլի վրա վնասակար միկրոօրգանիզմների վարակվածության նշաններ է արձանարվել` Ralstonia solanacearum` գորշ փտում:
Բեռի վարակվածությունը հաստատելու համար նմուշառում է կատարվել և ուղարկվել հատուկ լաբորատորիա, հետազոտության արդյունքում հաստատվել է, որ 467 տոննա կարտոֆիլը վարակված է գորշ փտում հիվանդությամբ:
Վրաստանի կառավարության №429 որոշման համաձայն` վարակված կարտոֆիլը պետք է վերադարձվի արտահանող երկիր: