20/11/2013 17:38
Դեպրեսիան 6 տարով արագացնում է ծերացման ընթացքը
Դեպրեսիան կարող է արագացնել ծերացման ընթացքը: Այս մասին հերթական անգամ հայտարարել են Ամստերդամի Ազատ համալսարանի բժշկական կենտրոնի աշխատակիցները: Գրում է The Daily Mail-ը:
Հոլանդացի գիտնականները համեմատել են դեպրեսիա ունեցող և չունեցող մարդկանց թելոմերները: Թելոմերները գտնվում են քրոմոսոմների ծայրերին, պաշտպանում են ԴՆԹ բջիջները վնասումից: Դրանք կարճանում են, երբ բջիջները բաժանվում են: Սա վկայում է, որ դրանց երկարությունից կարելի է հասկանալ մարդու մոտավոր տարիքը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երբէ դեպրեսիա ունեցած մարդկանց մոտ թելոմերները զգալիորեն կարճ են եղել, քան այն մարդկանց մոտ, ովքեր երբեք դեպրեսիա չեն ունեցել:
Հետազոտողների խոսքով՝ տարբերությունը ցույց է տալիս, որ դեպրեսիան արագացնում է ծերացումը 4-6 տարով:
Դեպրեսիաներից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս օրվա ընթաքում 20-30 րոպե ծանրաբեռնել մարմինը:
Օրինակ՝ աշխատել այգում, կամ պարզապես դուրս գալ զբոսանքի: Քանի որ ավելի վաղ գիտնականները հաստատել են դեպրեսիայի ու ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության կապը: