20/11/2013 20:47
5 պարզ վարժություն` հարթ ու ձիգ որովայն ունենալու համար
Հարթ ու ձիգ որովայն ունենալու համար պետք է ոչ միայն ճիշտ սնվել, այլև` կատարել որոշակի ֆիզիկական վարժություններ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
Վարժություն 1.
Մեջքի վրա, ուղիղ պառկեք գետնին: Ձեռքերը դրեք մարմնի երկայնքով ու դանդաղ, առանց ծալելու, բարձրացրեք նախ աջ ոտքը, իսկ հետո` ձախը: Կրկնեք վարժությունը 10-15 անգամ ամեն ոտքի համար:
Վարժություն 2.
Կանգնեք պատի մոտ ու մեջքով հենվեք դրան: Նախ ուղիղ դիրքով բարձրացրեք աջ ոտքն ու հետո ծնկի հատվածից փորձեք ծալել այն: Նույնը կրկնեք ձախ ոտքով: Ընդհանուր առմամբ վարժությունը կատարեք 20 անգամ` ամեն ոտքի համար:
Վարժություն 3.
Ծնկի իջեք ու ձեռքի ափերով հենվեք հատակին: Շատ կարևոր է, որ ձեր ձեռքերն ու մեջքը պահեք ուղիղ դիրքում: Այս դիրքում մի քանի անգամ խորը շնչեք ու արտաշնչեք: Վարժությունը կօգնի, որ ձեր որովայն մկանները ձգվեն:
Վարժություն 4.
Մեջքի վրա, ուղիղ պառկեք գետնին: Ձեռքերը դրեք մարմնի երկայնքով, ափերով` դեպի հատակը: Ոտքերը միասին բարձրացրեք` կտրելով հատակից մոտ 15սմ-ով և փորձեք դրանցով տարբեր վարժություններ կատարել` օդում շրջանակ, խաչ ու տարբեր պատկերներ «նկարեք»: Կրկնեք վարժությունը 3-4 անգամ:
Վարժություն 5.
Այն պետք է արագ կատարել: Կանգնեք ուղիղ, ձեռքերը` մարմնի երկայնքով, ոտքերը բացեք ուսերի չափով: Դանդաղ շունչ քաշեք` միաժամանակ մոտ 45 աստիճանով խոնարհվելով դեպի առաջ: Վարժությունը պետք է կատարել առնվազն 5 անգամ:
Բացի նկարագրած վարժություններից, աշխատեք շատ քայլել ու մարզվել մաքուր օդին: Հատկապես արդյունավետ կլինի աստիճաններով բարձրանալը: