20/11/2013 09:17
Ով է մեկնելու Վիլնյուս
«Հրապարակի» տեղեկություններով, երեկվա դրությամբ դեռևս ուժի մեջ էր Սերժ Սարգսյանի` անձամբ Վիլնյուս մեկնելու մտադրությունը:
Նախնական պայմանավորվածությամբ, Վիլնյուս պետք է մեկնեն Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրանցից մեկ օր առաջ` նոյեմբերի 28-ին, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովների նախագահների նիստին մասնակցելու նպատակով Վիլնյուս է մեկնելու ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նիստի ընթացքում դեկլարացիա պետք է հղվի հաջորդ օրը մեկնարկող ԵՄ գագաթնաժողովին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: