20/11/2013 16:53
Աշխարհի ամենառադիոակտիվ 10 վայրերը. Լուսանկարներ
UBR պարբերականը կազմել է աշխարհի ամենառադիոակտիվ վայրերի տասնյակը: Ներկայացնում ենք այն.
1. ԱՄՆ, «Հանֆորդ» գործարան
Գործարանը գտնվում է Վաշինգտոն նահանգում: Դրանում պահվում է մեծաքանակ պլուտոն, որն օգտագործվել է 1945թ.-ին Նագասակիի վրա նետված ատոմային ռումբի ստեղծման մեջ:
2. Միջերկրական ծով
Երկար տարիներ է, ինչ խոսվում է, որ իտալական մաֆիայի անդամներից շատերը զենքերի վտանգավոր մնացորդները նետում են Միջերկրական ծով, ինչի հետևանքով ծովի որոշ հատվածներ բավականին վտանգավոր են:
3. Աֆրիկա, Սոմալիի ափ
Կարծիք կա, որ Սոմալիի ափը երկար տարիներ օգտագործվում է որպես ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց:
4. ՌԴ, «Մայակ» գործարան
«Մայակ» գործարանային համալիրի տարածքում երկար տարիներ գործել է ատոմային գործարան: 1957թ.-ին դրանում տեղի է ունեցել վթար, որը մինչ այսօր համարվում է աշխարհում տեղի ունեցած տեխնոգեն աղետների ցուցակում խոշորագույններից մեկը:
5. Անգլիա, «Սելլաֆիլդի» գործարան
Ի սկզբանե «Սելլաֆիլդի» գործարանն արտադրում էր պլուտոն` ատոմային ռումբերի ստեղծման համար: Այնուհետև, սակայն, գործարանը սկսեց արտադրել կենցաղային իրեր: Չնայած սրան, գործարանի շրջակայքը մինչ այսօր էլ ռադիոակտիվ է համարվում:
6. ՌԴ, Սիբիրի քիմկոմբինատ
Այս քիմկոմբինատը համարվում է աշխարհում ամենավտանգավոր արտադրություններից մեկը: Բանն այն է, որ գործարանն աշխատում է ավելի քան կես դար ու ողջ ընթացքում արտաքին միջավայր է նետում վտանգավոր թափոններ:
7. Ղազախստան, Սեմիպալատինսկ
Նախկինում այս տարածքում փորձարկել են Խորհրդային Միության ատոմային զենքը: Մինչ այսօր էլ տարածքում կենդանի շունչ հանդիպելու հավանականությունը քիչ է:
8. Ղրղզստան, Մայցլու-Սու
Տարածքը համարվում է ռադիոակտիվ տարրերի հանքավայր:
9. Ուկրաինա, Չերնոբիլի ատոմակայան
Ատոմակայանի խոշոր վթարից հետո այս վայրը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Մինչ այսօր էլ ատոմակայանից 30 կմ շառավղով չկա ոչ մի բնակելի տարածք:
10. Ճապոնիա, «Ֆուկուսիմա-1» ատոմակայան
2011թ.-ի «Ֆուկուսիմայի» վթարն ուժգնությամբ համեմատում են միայն Չերնոբիլի հետ: Տարածքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են մինչ այսօր: