20/11/2013 09:10
Վարչապետը գաղտնի նշանակում է արել
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշում է ստորագրել Արման Թաթոյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին։ Սակայն վարչապետի այս նշանակումը երեկվա դրությամբ գաղտնի էր պահվում. այդ մասին ոչ կառավարության պաշտոնական կայքում, ոչ էլ լրատվամիջոցներին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։
«Ժողովուրդին» հաջողվել է պարզել, որ Ա. Թաթոյանը մինչ այդ աշխատել է ՍԴ խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու է, իսկ 2011թ. ԵԽ նախարարների կոմիտեի նիստում 4 տարի ժամկետով ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ՝ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում: