20/11/2013 10:29
Նախարարությունը նույնիսկ սուրճն ու շաքարավազն է գնում պետբյուջեի հաշվին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ սուրճի, կակաոյի, կաթի, շաքարավազի գնումներն անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին:
«Ճիշտ է, այդ ամենի վրա ահռելի գումարներ չեն ծախսվում, մի անգամ՝ 40 հազար, մի անգամ՝ 25 հազար, մեկ այլ անգամ 49 հազար դրամ և այսպես շարունակ: Սակայն այն հանգամանքը, որ այս նախարարությունում նույնիսկ նման ծախսերն են հոգում ՀՀ քաղաքացիներիս գրպանից, մեղմ ասած, մտահոգությունների տեղիք է տալիս»,- գրել է «Ժողովուրդը»: