21/11/2013 15:51
Ռեժիմով քնել ու արթնանալը օգտակար է կազմվածքի համար
Միևնույն ժամին քնող ու արթնացող կանայք մեծ շանսեր ունեն սլացիկ կազմվածք ունենալու հարցում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նախկինում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, ոչ բավարար քունը կարող է ազդել քաշի վրա: Այժմ գիտնականներն ուսումնասիրել են 17-26 տարեկան 300 կնոջ և արձանագրել, որ ռեժիմով քնող ու արթնացողների օրգանիզմում քիչ քանակությամբ ճարպ է կուտակվում:
Պրոֆեսոր Բրյուս Բեյլը հայտարարել է, որ վատ քունը ազդում է ախորժակի հետ կապված հորմոնների վրա:
«Մենք ունենք ներքին ժամացույցներ, դրանց խախտումն ազդում է մեր օրգանիզմի վրա: Քնի որակը լավացնելու միջոցներ կան. Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, լռություն սենյակում և հարմար անկողին: Ոմանք գործերը հասցնելու համար հրաժարվում են քնից, չգիտակցելով, որ ապագայում կարող են խնդիրներ ունենալ»,-ասել է Բեյլը