21/11/2013 14:41
Մարզիկը 24 ժամում նիհարել է 11 կգ-ով. Լուսանկարներ
28-ամյա մարզիկ և գրող Ռոսս Էջելին իր օրգանիզմի վրա փորձ է իրականացրել՝ 24 ժամում նիհարելով 11 կգ-ով:
Topnews.ru-ի փոխանցմամբ` Ռոսսը կշռում է 94 կգ և հաշվարկելով, որ հասուն մարդու օրգանիզիմի 50-70 %-ը ջրից է բաղկացած նա սկսել է առատորեն քրտնել և միզարձակությունը խթանող հաբեր ընդունել՝ ավելորդ հեղուկից ձերբազատվելու համար:
Իր փորձը նա սկսել է աղի վաննաներ ընդունելով և շատ քիչ քանակությամբ ջուր օգտագործելով:
Դրանից հետո, մարզիկը գնացել է սաունա և մարզադահլիճ: Էջելին կարողացել է նիհարել 11 կգ-ով՝ պահպանելով մարմնի առույգությունը: