21/11/2013 18:24
Ուկրաինան դադարեցրել է Ասոցացման համաձայնագրի նախապատրաստական գործընթացը
Ուկրաինայի նախարարների խորհուրդը որոշել է դադարեցրել Եվրամիության հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը: Այս մասին հայտնում է Vesti.ua-ն:
Կառավարությունը երկրի առևտրի և տնտեսական զարգացման, արդյունաբերական քաղաքականության, պարենի և ագրարային քաղաքականության, էներգետիկայի ու ածխի արդյունաբերության, ենթակառուցվածքների հարցերով նախարարություններին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ պետական նպատակային, առանձին ոլորտների ու տարածաշրջանային ծրագրերում համապատասխան փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակմանը:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսվում էր Ուկրաինայի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: