22/11/2013 09:18
Արթուր Բաղդասարյանը չի անդրադարձել Հայ-թուրքական հարաբերություններին
Անցյալ շաբաթ Շվեյցարիայում ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի և Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի հանդիպման ընթացքում չի քննարկվել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող խնդրանքը:
Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հարցմանը հայտնել է ՀՀ ԱԱԽ մամուլի քարտուղար Ա. Միսակյանը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներին ասել էր, թե խնդրել է Շվեյցարիայի իշխանություններին միջնորդ լինել ՀՀ-ի հետ հարաբերություններում, «աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ինչը Անկարային թույլ կտա հարաբերություններ հաստատել Երևանի հետ»: