22/11/2013 12:04
Լոնդոնում 3 կնոջ ազատել են 30 տարվա ստրկությունից
Լոնդոնում ձերբակալել են տարեց երկու տղամարդու և կնոջ: Իրավապահների տվյալներով՝ նրանք տասնյակ տարիներ ստրկության մեջ են պահել 69-ամյա մալազիացի մի կնոջ, 57-ամյա իռլանդուհու և 30-ամյա մի բրիտանուհու: Կասկածյալները կանանց պահել են տան աշխատանքների համար՝ որպես սպասուհի: BBC-ն հաղորդում է, որ ազատված կանայք գտնվում են ծայրահեղ վատ հոգեբանական վիճակում: Նրանց հետ աշխատում են բժիշկներ ու հոգեբաններ:
Նշվում է, որ 30-ամյա կինը հնարավոր է ծնվել է «տերերի» տանը: Այժմ ճշտվում է այս տեղեկությունը: Ոստիկանները նշել են, որ սեռական բռնության հետքեր չկան:
Նշենք, որ նմանատիպ դեպք ամիսներ առաջ գրանցվել է ԱՄՆ-ում: Արիել Կաստրոյի բնակարանում իրավապահները հայտնաբերել են տասնամյակներ առաջ կորած երեք կանանց: Այս ողջ ընթացքում կանանց պահել են նկուղում՝ որպես սեքս-ստրուկ: Մայիսի 6-ին կանանցից մեկը կարողացել է դուրս գալ ու օգնություն կանչել: