22/11/2013 10:33
Դամասկոսում հայ զինծառայող է զոհվել
Երեկ՝ երեք օր տևած որոնումներից հետո, գտել են սիրիական բանակի զինվոր, ազգությամբ հայ Հակոբ Տեր-Ղազարյանի դին: Այս մասին հաղորդում է yerakouyn.com-ը:
Նշենք, որ նոյեմբերի 18-ին պայթյուն է որոտացել Դամասկոսի հյուսիսում՝ Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկում:
Պայթել են կենտրոնի երկու շենքերը, տասնյակ վիրավորներ ու զոհեր կան:
Զոհերի դիակներn անճանաչելի են: Այդ պատճառով է, որ միայն երեք օր անց հայտնի դարձավ նրանց ինքնությունը: Նշենք, որ հայազգի զինծառայողը 25 տարեկան էր: