22/11/2013 12:20
Տնտեսագետը՝ կենսաթոշակային ֆոնդի մասին. 5 տոկոսը մեծ թիվ է
Եթե խոսում ենք նվազագույն աշխատավարձի մասին, որը մարդու նվազագույն կարիքները չի հոգում, ապա այդ աշխատավարձից 5 տոկոսի պահումը կենսաթոշակային ֆոնդի համար, մեծ է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ համակարգը կիրառվել է տասնյակ երկրներում, և իր արդյունքները տվել է, սակայն ամեն մոդել չէ, որ կարող է ընդունելի լինել տվյալ հասարակության համար:
«1 մլն դրամ աշխատավարձ ստացող մարդու համար 5 տոկոսը մեծ թիվ չի: Բայց այսօր ընդվզողները այն մարդիկ են, ովքեր սոցիալական ծանր պայմաններում են ապրում»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե հասարակությունը ընդվզի, ապա պետությունը չի կարող հաշվի չառնել հասարակության կարծիքը:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ մեծ դեր է խաղում նաև վստահության բացակայությանը, շատերը չեն համաձայնի այս մոդելին, որովհետև կառավարությանը չեն վստահում: