22/11/2013 10:05
Նախարարությունները կտեղափոխվեն Գյումրի
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունները տեղափոխել Շիրակի մարզ: Ըստ ծրագրի՝ այս երկու գերատեսչությունների «նստավայրը» լինելու է Գյումրի քաղաքը:
Թերթի տեղեկություններով՝ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է քաղաքով ու փորձել հարմար շենք գտնել նախևառաջ ՀՀ մշակույթի նախարարության համար: Սակայն փնտրտուքը դեռ արդյունք չի տվել: